ԱՄՆ պետքարտուղարը ողջունել է Ալմա Աթայի հռչակագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն X-ի միկրոբլոգում կատարած գրառմամբ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմքընդունելու հայտարարությունը։
«Մենք ողջունում ենք հայտարարությունն, ըստ որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել 1991 թ. Ալմա Աթայի հռչակագիրը որպես սահմանների սահմանազատման հիմք ընդունել: Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ», – գրել է Բլինքենը: