
Տավուշեցիները շարունակում են ճանապարհը փակ պահել, ակցիան շարունակվում է
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․
«Մհեր Սահակյանի հետ Տավուշում ենք: Երեկվանից այստեղ է նաև մեր գործընկեր Գառնիկ Դանիելյանը: Քաղաքացիները փակել են Երևան Թբիլիսի միջպետական ճանապարհը, պահանջում են չեղարկել միակողմանի զիջումների գործընթացը:
Ճանապարհն անանցանելի է, ճանապարհի երկայնքով բազմաթիվ բեռնատար և մարդատար մեքենաների կուտակում է»: