26 Դեկ
2024
1.4° c ԵՐԵՎԱՆ
3.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրավապաշտպան 3 կազմակերպություն Իսրայելի դեմ դատական հայց է ներկայացրել

Իրավապաշտպան 3 կազմակերպություն Իսրայելի դեմ դատական հայց է ներկայացրել

Պաղեստինյան 3 իրավապաշտպան կազմակերպություն հայց է ներկայացրել
Միջազգային քրեական դատարան (ICC)՝ կոչ անելով վերջինիս հետաքննել Իսրայելի կողմից
Գազայի հատվածում տեղի ունեցող «ցեղասպանության»  իրականացումը:

Չորեքշաբթի իրավապաշտպան ալ-Հաք, ալ-Մեզան և Մարդու իրավունքների
պաղեստինյան կենտրոնի կողմից ներկայացված հայցում կոչ է արվում «հրատապ ուշադրություն
դարձնել Գազայի գոտում խիտ բնակեցված քաղաքացիական տարածքների վրա Իսրայելի օդուժի
շարունակական հարվածներին», ինչի հետևանքով, ըստ Գազայի առողջապահության ոլորտի պաշտոնյաների՝
մահացել է ավելի քան 10500 պաղեստինցի, որոնցից գրեթե կեսը երեխաներ են։

Փաստաթուղթը նաև կոչ է անում ընդլայնել ռազմական հանցագործությունների
շուրջ իր հետաքննությունը՝ ուսումնասիրելով «Գազայի գոտու բնակչության բռնի տեղահանումը,
նրանց հանդեպ թունավոր գազի կիրառումը և առաջին անհրաժեշտության կարիքների՝ սննդի,
ջրի, վառելիքի և էլեկտրաէներգիայի» արգելումը։

«Այս գործողությունները հավասարազոր են «պատերազմական հանցագործությունների»
և «մարդկության դեմ հանցագործությունների», ներառյալ՝ «ցեղասպանություն»,- ասվում է
դատական հայցի մեջ։

Իրավապաշտպան կազմակերպությունները պահանջում են ձերբակալման որոշում
կայացնել Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի, վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության
նախարար Յոավ Գալանտի հանդեպ։

Այնուամենայնիվ, վերջիններս բախվել են իրավապաշտպան խմբերի և ակտիվիստների
քննադատությանը, ովքեր նշում են, որ Գազայի գոտում Իսրայելի շարունակվող հարձակումներին
իր արձագանքը դանդաղ է եղել: