Ռուսաստանի հայերի միությունը դատապարտել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ Հայաստանում կազմակերպված տեղեկատվական հետապնդումները, ինչպես նաև ուժի և ահաբեկման կիրառումը սահմանամերձ հայկական գյուղերի բնակիչների նկատմամբ, ովքեր ոտքի են կանգնել՝ պաշտպանելու իրենց հայրենիք ունենալու իրավունքը։
«Այն, ինչ կատարվում է սահմանամերձ չորս գյուղերի շուրջ, որոնք Հայաստանի իշխանությունները որոշել են անվերապահորեն հանձնել թշնամուն ոչ մի կապ չունի խաղաղության օրակարգի հետ՝ չնայած ՀՀ իշխանությունների մանիպուլյատիվ հայտարարություններին։ Հակառակ Փաշինյանի հավաստիացումներին՝ Արցախի կորուստը խաղաղություն չբերեց։ Ալիևին ամեն կերպ հաճոյանալու նրա ցանկությունը, արժեզրկելով մեր հայրենիքի ազատության և անկախության համար զոհվածների հերոսությունն ու հիշատակը, հետ չպահեց Ադրբեջանին հայկական տարածքների հետագա օկուպացումից», – նշվել է հայտարարության մեջ և ընդծվել, որ սա հերթական մանիպուլյացիան և խաբեությունն է, որին հաջորդելու են նոր նվաստացուցիչ զիջումներ, կորուստներ և պատերազմ։