30 Հուլ
2025
35.2° c ԵՐԵՎԱՆ
23.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանը, ի տարբերություն ՆԱՏՕ-ի, հավակնություններ չունի դաշնակիցների նկատմամբ, ինչից էլ օգտվում է ՀՀ-ն. Զատուլին

Ռուսաստանը, ի տարբերություն ՆԱՏՕ-ի, հավակնություններ չունի դաշնակիցների նկատմամբ, ինչից էլ օգտվում է ՀՀ-ն. Զատուլին

Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը Газета.ru-ի հետ զրույցում նշել է, որ Ռուսաստանը, ի տարբերություն ՆԱՏՕ-ի, հավակնություններ չունի իր դաշնակիցների նկատմամբ, և նրանցից ոմանք՝ մասնավորապես Հայաստանը, օգտվում են դրանից։

Նրա կարծիքով՝ Երևանը կասկածի տակ է դնում իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին՝ մարդկանց գիտակցությունը հօգուտ Արևմուտքի վերափոխելու իշխանությունների ցանկության ֆոնին։ 

ՌԴ դաշնային խորհրդի սահմանադրական հանձնաժողովի անդամ Օլգա Կովիտիդին վստահ է, որ ՀԱՊԿ-ը կարևոր գործոն է տարածաշրջանային և միջազգային անվտանգության համար։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ին հաջողվել է աստիճանաբար ամրապնդել իր դիրքերը, այդ թվում՝ արտաքին ասպարեզում։ 

Մոսկվայի ԱՊՀ երկրների ինստիտուտի Եվրասիական ինտեգրման և Շանհայի համագործակցության կազմակերպության զարգացման բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևն այն կարծիքին է, որ Երևանը բարդ իրավիճակ է ստեղծում ՀԱՊԿ-ում, այդ թվում՝ իր արևմտամետ արտաքին քաղաքականությամբ և ՆԱՏՕ-ի հետ մերձեցմամբ։

Ռազմագերիներ