Ադրբեջանը Ռուսաստանի լավ գործընկերն է. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը Կրեմլում կքննարկեն երկու երկրների հարաբերությունները, նրանց հանդիպումը կշարունակվի աշխատանքային նախաճաշի ժամանակ։
«Ադրբեջանը մեր լավ առևտրատնտեսական գործընկերն է, կան մեծ ռեզերվներ փոխգործակցության ողջ ներուժն ընդլայնելու համար», – նշել է Պեսկովը՝ հիշեցնելով, որ Մոսկվան Բաքվի երրորդ կարևորագույն առևտրային գործընկերն է՝ Իտալիայից և Թուրքիայից հետո։