27 Հոտ
2024
7.4° c ԵՐԵՎԱՆ
7.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հորդորում ենք դադարեցնել Տավուշի թեմի առաջնորդի նկատմամբ անվայել և պախարակելի գործելաոճը. Մայր Աթոռ

Հորդորում ենք դադարեցնել Տավուշի թեմի առաջնորդի նկատմամբ անվայել և պախարակելի գործելաոճը. Մայր Աթոռ

Տավուշում ընթացող զարգացումների համատեքստում ՀՀ իշխանությունների առանձին ներկայացուցիչներ և նրանց ձայնակցող այլազան անհատներ ստի ու կեղծիքի տարածման միջոցով արշավ են ձեռնարկել Հայ Եկեղեցու, ի մասնավորի Տավուշի թեմի առաջնորդի նկատմամբ, ով հանդես է գալիս հայրենիքի անվտանգության և իր թեմի հավատավոր զավակների իրավունքների պաշտպանության մտահոգությամբ։Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:

«Հորդորում ենք դադարեցնել անվայել և պախարակելի գործելաոճը, որը միմիայն անհամերաշխություն և ատելություն է սերմանում անվտանգային սպառնալիքներ դիմագրավող մեր հասարակության մեջ»,- նշված է հաղորդագրության մեջ։