24 Նոյ
2024
6.2° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զախարովան անդրադարձել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների նիստին Հայաստանի չմասնակցելուն

Զախարովան անդրադարձել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների նիստին Հայաստանի չմասնակցելուն

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ի
սկզբանե պատրաստվում էր մասնակցել ԱՊՀ ԱԽ քարտուղարների նիստին, սակայն հետո հրաժարվեց
ժամանակացույցի փոփոխության պատճառով.
այս մասին Ճեպազրույցի ժամանակ հայտարարել է  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք տեսանք,
որ նա Երևանում հյուրընկալել էր Պետդեպարտամենտի Հարավային Կովկասի հարցերով ավագ խորհրդականին։ Միաժամանակ ԱԽ քարտուղարների նիստում
Հայաստանը ներկայացել էր Ռուսաստանում ՀՀ դեսպանով և ընդհանուր առմամբ մասնակցում էր
նիստին», – ասել է  Զախարովան և ընգծել, որ
մասնակցության մակարդակը որոշում է հենց պետությունը ։