Իրանը հարգում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ վերջին պայմանավորվածությունը
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածությունը. այս մասին ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։
««Մենք հարգում ենք Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության՝ երկու երկրների միջև սահմանազատման հանձնաժողովի նիստում կայացված համաձայնությունները»,-ասել է նա։