31 Մայ
2025
22.4° c ԵՐԵՎԱՆ
13.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սամվել Շահրամանյանը հանդիպել է «Աջակցություն Արցախահայությանը» ՀԿ անդամների հետ

Սամվել Շահրամանյանը հանդիպել է «Աջակցություն Արցախահայությանը» ՀԿ անդամների հետ

Սամվել Շահրամանյանը նոյեմբերի 9-ին հանդիպել է «Աջակցություն Արցախահայությանը»
նորաստեղծ հասարակական կազմակերպության անդամների հետ. տեղեկացնում է Արցախի տեղեկատվական
շտաբը:

Նախագահը ողջունել է կազմակերպության նպատակը,
այն է՝ աջակցել վերջին ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված արցախահայերից
առավել խոցելի խմբերին, և պատրաստակամություն հայտնել աջակցել հետագա գործունեության
ընթացքում:

Սամվել Շահրամանյանը հույս է հայտնել, որ նախաձեռնությունը
որոշակիորեն կմեղմի վերջին ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների և վառելիքի
պահեստի պայթյունի հետևանքով մահացած, տուժած անձանց, ինչպես նաև անօթևան մնացած այլ
կարիքավոր ընտանիքների սոցիալական ծանր վիճակը:

 

Ռազմագերիներ