Թուրքիան մտադիր է Իսրայելի դեմ հայց ներկայացնել միջազգային դատարան՝ Գազայում իրականացվող գործողության համար
Թուրքիան ուսումնասիրում է Միջազգային քրեական դատարան (ICC) դիմելու
հնարավորությունը՝ Իսրայելին ռազմական հանցագործ ճանաչելու գործընթաց սկսելու նպատակով՝
Գազայի գոտում կատարված հանցագործությունների համար. գրում են թուրքական պարբերականները:
Նշվում է, որ Թուրքիայի՝ Միջազգային Քրեական դատարան դիմելու հարցը քննարկվել է նոյեմբերի
7-ին՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գործադիր կոմիտեի նիստում, որը
վարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման
Թուրքիայի նախաձեռնությունները, որոնք նախատեսվում է քննարկել նոյեմբերի 12-ին Ջիդդաում
(Սաուդյան Արաբիա) կայանալիք Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում։
Թուրքական Yeni Şafak-ի փոխանցմամբ՝ հանդիպմանը
Էրդողանը նշել է, որ եթե Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը
«չհասնի ակնկալվող արդյունքին, ապա անհրաժեշտ է կազմակերպել ավելի լայնածավալ հանդիպում
և նոր դիվանագիտական հարձակում սկսել Գազայի գոտում կարգավորման հասնելու համար»։