Բայդենը չի կարողանում երկու նախադասություն ասել և ղեկավարում է միջուկային զենքի շուրջ մեր բանակցությունները․ Թրամփ
Միացյալ Նահանգներն այժմ ավելի քան երբևէ մոտ է իր պատմության մեջ
Երրորդ համաշխարհային պատերազմին այն պատճառով, որ երկիրը ներկայացված է ոչ կոմպետենտ
մարդկանցով. այս մասին չորեքշաբթի
հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Ֆլորիդայում։
«Մենք մոտ ենք նրան, որ երկիր չենք ունենա։ Մենք նաև մոտ ենք երրորդ
համաշխարհային պատերազմին։ Ես երբեք չէի կարող պատկերացնել կամ մտածել այս մասին, բայց
մենք շատ մոտ ենք»,- ասել է նա և ընդգծել,
որ գլխավոր խնդիրը Ամերիկայի անվտանգությունն ապահովելն է ։ Թրամփի խոսքով՝ Բայդենի օրոք «Միացյալ
Նահանգները վերածվել է աշխարհի աղբավայրի», քանի որ, ինչպես ինքն է կարծում, երկրում
«բանտարկյալները ազատվում են բանտերից»։
«Բայդենը չի կարողանում
նույնիսկ բեմից իջնել, չի կարողանում երկու նախադասություն ասել և ղեկավարում է միջուկային
զենքի շուրջ մեր բանակցությունները։ Ես հույս ունեմ, որ սխալվում եմ: Սա կանխատեսում
չէ, քանի որ ես երբեք նման կանխատեսում չէի անի»,- ասել է Թրամփն ու նշել, որ այս ամենի
պատճառը մեկն է՝ մեր փոխարեն խոսում են ապաշնորհ մարդիկ։
«Չորս տարի Թրամփի
վարչակազմի օրոք ես Ամերիկան անվտանգ էի պահում։ Ես ապահովել եմ Իսրայելի անվտանգությունը,
ես ապահովել եմ Ուկրաինայի անվտանգությունը, ես աշխարհը ապահով պահեցի»,-ասել է նախկին
նախագահը։