20 Ապր
2025
12.2° c ԵՐԵՎԱՆ
8.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պարո՛ն Էրդողան, մի՛ փորձիր Սփյուռքը հակադրել Հայաստանին. Արամ Ա կաթողիկոս

Պարո՛ն Էրդողան, մի՛ փորձիր Սփյուռքը հակադրել Հայաստանին. Արամ Ա կաթողիկոս

Ապրիլի 24-ը սոսկ նահատակներին ոգեկոչելու օր չէ, մեր ազգային պահանջատիրությունը ամրապնդելու օր է, կոչ, պատգամ է մեր բյուրավոր նահատակներից մեզ եկող․ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողության ժամանակ իր ելույթում նշել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը:

«Պահանջատեր է մեր ժողովուրդը և պետք է պանջատեր լինենք այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան 1915-ին մեր ժողովրդի դեմ գործադրած ցեղասպանությունը չի ընդունել:

Մեր ժողովուրդը պահանջատեր կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Արցախը մնում է բռնագրավված ցեղասպան Ադրբեջանի կողմից: Պահանջատեր պետք է մնա մեր ժողովուրդը այնքան ժամանակ, որ ցեղասպանական վախի հետևանքով Արցախի ժողովուրդը վերացել է իր պապենական հողերից»,-ասել է վեհափառը:

Նա նշել է, որ Հայոց ցեղասպանությունն իրավական հիմք  և անհնար է անտեսել մեր պահանջատիրության այժմեականությունը։

«Այսօր, երբ Ադրբեջանը շարունակում է զանազան ձեւերով ջնջել հայության հետքը Արցախում, փորձում է քանդել կամ այլափոխել մեր մշակութային կոթողները, երբ Ադրբեջանը փորձում է հաջորդաբար եւ հետեւողական կերպով պահանջներ դնել ՀՀ-ի առջեւ, պահանջներ, որոնք վտանգում են Հայաստանի հողային ամբողջականությունը, անվտանգությունը եւ գերիշխանությունը, այսօր երբ Թուրքիան իր կրկին նոր պայմաններ է դնում մեր ժողովրդի իդելաները, արժեքները, խորհրդանիշները ջնջելու, եւ նույնիսկ Հայ Դատի հետապնդումը կասեցնելու, այս կացության դիմաց մեր ժողովրդի երգի բառերով ասենք՝ «Հիմի էլ լռե՞նք, երբ թշնամին իր սուրն է դրել մեր կրծքին»:

Արամ Ա-ն անդրադարձել է նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությանը, երբ վերջինս անհիմն հիշողություն ու երևակայական պատմություն էր համարել Ցեղասպանությունն ու հորդորել է մոռանալ դրանք։ «Մեր նահատակների դիմաց կանգնած՝ ես Թուրքիայի նախագահին ասում եմ. «Պարոն Էրդողան, որտեղի՞ց եկան այս աճյունները մեր նահատակների Օսմանյան Կայսրության սահմաններից ներս: Քո պապերի կողմից ջարդվեցին մեր պապերը: Պարոն Էրդողան, այսօր պատմությունը վկայում է, նույնիսկ թուրք պատմաբանների կողմից, որ այն, ինչ կատարվեց 1915-ին իմ պապերի դեմ, քո պապերի կողմից, ցեղասպանություն էր՝ ծրագրված եւ գործադրված պետական մասշտաբով: Պարոն Էրդողան, մի փորձիր Սփյուռքը հակադրել Հայաստանին: Հայաստանն ու Սփյուռքը մեկ ամբողջություն է, մենք մեկ ազգ ենք մեկ պահանջատիրությամբ: Հետեւաբար մենք չպետք է լռենք: Արթուն եղիր ժողովուրդ հայոց»:

Վեհափառը նշել է, որ մերժում են պարտադրված կացություններ ընդունելու վտանգավոր մոտեցումը ու շեշտում՝ աշխարհաքաղաքական նոր իրականությունների դիմաց նոր ռազմավարություն եւ մարտավարություն ճշտելու հրամայականը:

«Մենք մերժում ենք համակերպվել այնպիսի կացությունների, երբ դատելին կդառնա դատավոր, ամբաստանյալը՝ պահանջատեր, ցեղասպանը՝ իրավատեր:

Մենք արդարություն ենք պահանջում: Աշխարհաքաղաքական շահերի ու ուժի քաղաքականության դիմաց մենք միջազգային օրենքի գերակայությունն ենք պահանջում»,-ասել է նա:

 

Ռազմագերիներ