26 Դեկ
2024
0.3° c ԵՐԵՎԱՆ
2.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քարոզչական փուչիկներ, որ պայթեցին նոյեմբերի 9-ի պարտությամբ

Քարոզչական փուչիկներ, որ պայթեցին նոյեմբերի 9-ի պարտությամբ

Պատերազմի հենց առաջին օրը քարոզչական թեզերը հրթիռների ու արկերի
տարափի պես տեղացին մեր գլխին։ Պատերազմի մեկնարկից ընդամենը մի քանի ժամ անց Ազգային
ժողովի ամբիոնից երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը խոսում էր պարտությունից ու
համոզում, որ մենք որևէ կերպ մեզ պարտված չենք համարելու։

Դաշտ նետվեցին Արայիկ Հարությունյանի հայտնի տեսանյութն ու Արծրուն
Հովհաննիսյանի՝ «Հաղթելու ենք» հեշթեգը։ Ինչքան ռազմաճակատում իրավիճակը սրվում էր,
այնքան քարոզչական թեզերն ու ուղերձները դառնում էին ավելի խայտաբղետ,։ Այն շրջանում,
երբ Ադրբեջանը հարավում ճեղքել էր պաշտպանական գիծը, Երևանում արդեն խոսում էին Գետաշենն
ու Շահումյանը ազատագրելու մասին։