22 Սեպ
2024
25.1° c ԵՐԵՎԱՆ
21.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելի պաշտպանության բանակը նոր հարվածներ է հասցրել Լիբանանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին

Իսրայելի պաշտպանության բանակը նոր հարվածներ է հասցրել Լիբանանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին

Իսրայելի պաշտպանության բանակը նոր հարվածներ է հասցրել Լիբանանի
տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին, որոնք օգտագործվում են Հեզբոլլահ կազմակերպության
կողմից. հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը. փոխանցում
է ՏԱՍՍ-ը։

«Ի պատասխան Իսրայելի ուղղությամբ անցած օրվա արձակումների՝ Իսրայելի
պաշտպանության բանակի կործանիչները քիչ առաջ հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»
ահաբեկչական ենթակառուցվածքին», – ասված է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության
մեջ:

Հաղորդագրության համաձայն՝ հարվածի թիրախ են դարձել «ռազմական կառույցներն
ու կետերը, որոնցում գործել են ահաբեկիչները, ինչպես նաև մի շարք տեխնոլոգիական միջոցներ,
որոնք օգտագործվում են Իսրայելի դեմ ահաբեկչություն ուղղելու համար»։

Ավելին, իսրայելական զինվորականները հարվածներ են հասցրել Լիբանանում
գտնվող զինված խմբին, որը գործում էր Իսրայելի հյուսիսում գտնվող Բիրանիտ շրջանի հարևանությամբ: