12 Մայ
2025
20.3° c ԵՐԵՎԱՆ
18.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պայթյուն՝ Իրաքյան Քուրդիստանում գտնվող ամերիկյան բազայի մոտ

Պայթյուն՝ Իրաքյան Քուրդիստանում գտնվող ամերիկյան բազայի մոտ

Իրաքյան Քուրդիստանի Էրբիլ նահանգի Ալ-Հարիր ռազմական օդանավակայանի մոտ, որտեղ կենտրոնացած
են ամերիկյան բանակի ուժերը, հզոր պայթյուն է գրանցվել. տեղեկացնում է իրաքյան
Shafaq news գործակալությունը։

Ականատեսների վկայությամբ՝ պայթյունը հստակ լսվել է ռազմաբազայի մերձակայքում։ Երկնքում
անօդաչու թռչող սարք է նկատվել։

Հարձակման հետևանքների մասին տեղեկություններ
չկան:

Նշենք, որ ամերիկյան բազաները բազմիցս ենթարկվել են շիա խմբավորումների հարձակումներին։

 

Ռազմագերիներ