24 Նոյ
2024
6.3° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մենք ունենք ծրագիր, որով առաջ ենք գնալու․ Զելենսկի

Մենք ունենք ծրագիր, որով առաջ ենք գնալու․ Զելենսկի

Ուկրաինայի զինված ուժերը պատրաստվում են հարձակման նոր փորձեր
ձեռնարկել 2024 թվականին, բայց այդպիսի փորձեր կլինեն նաև 2023-ին․ այս մասին ասել
է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին․ հայտնում է Reuters-ը։

«Մենք ծրագիր ունենք, նախանշված են հստակ քաղաքներ, շատ հստակ ուղղություններ,
որոնցով մենք առաջ ենք գնալու»,- ասել է Զելենսկին։

Նա միևնույն ժամանակ խոստովանել է, որ նախորդիվ հայտարարած «հակահարձակումը»
դանդաղ է առաջ գնում և նշել, որ Արևմուտքից մատակարարված զենքերն անհրաժեշտ ծավալի
չեն, ուստի իրենց պետք է ավելի շատ զենք ու զինամթերք տրամադրվի։