Պետության սահմանները գծվում են մարդկանց, հայրենիքի սահմանները՝ Աստծո կողմից, հայրենիք չգնահատողը պետության արժանի չէ․ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․
«Պետության սահմանները գծվում են մարդկանց, իսկ հայրենիքի սահմանները՝ Աստծո կողմից։
Հայրենիք չգնահատողը պետության արժանի չէ։
Պետությունը հայրենիքի մասն է ու դրսևորման ձևը։
Անթույլատրելի է հակադրել հայրենիքն ու պետությունը։
Աստված, ազգ և հայրենիք ՝ սրանք են անփոփոխ արժեքները։
Հայրենիքը մշտական է ու հավիտենական, պետությունը՝ փոփոխական։
Պետության սահմանները կարող են և՛ ընդարձակվել, և՛ փոքրանալ։
Հայրենիքի սահմաններն Աստծո կողմից են գծված։
Առանց հայրենիք պետություն չկա։
Հայրենիք ուրացողը կուրանա և՛ Ազգ, և՛Պետություն, և՛ Աստված։