
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի փոխչեմպիոն
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Իտալիայի Ռիմինի քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնության հենացատկի վարժությունում:
Հենացատկի եզրափակիչում նա հավաքեց 14.850 միավոր։
Չեմպիոնի տիտղոսը նվաճած բրիտանացի Ջեք Ջերմեյնի արդյունքն է 14.883: