Հիվանդին, անկախ իր կամքից, պետք է բերել կենդանության. Դավիթ Անանյան
Եթե հիվանդը որոշել է մահանալ, ապա համոզելով նրան չես կարող իրական կյանք վերադարձնել․ ABCmedia-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը` պատասխանելով հարցին, թե ինչպես համոզել մարդկանց համախմբվել։
«Այս դեպքում անհրաժեշտ է հիվանդի համար, անկախ նրա կամքից, այնպիսի միջամտություններ ձեռնարկել, որոնք, անկախ նրա կամքից, նրան կյանքի կվերադարձնեն։ Սա փոխաբերական իմատով եմ օգտագործում, իսկ եթե ոչ փոխաբերական իմաստով ասեմ, ապա հանրության մեծ մասը տառապում է հոռետեսությամբ և ապատիայով, իսկ դա նման է մոտալուտ մահվան հետ համակերպման ախտանիշի»,- նշել է նա։
Անանյանը հավելել է, որ քաղաքագիտության մեջ փոքրամասնությունն է կառավարում մեծամասնությանը, հետևաբար մենք առաջնորդության խնդիր ունենք, և այդ առաջնորդությունը բոլոր կարող մարդկանց, առանց նախնական սակարկությունների, կլոր սեղանի շուրջ համախմբելու մեջ է։