25 Դեկ
2024
1.2° c ԵՐԵՎԱՆ
4.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուզբեկստանում «Զանգեզուրի միջանցքից» խոսելը ոչ թե ուզբեկներին, այլ հայերին ուղղված մեսիջ է. թուրքագետ

Ուզբեկստանում «Զանգեզուրի միջանցքից» խոսելը ոչ թե ուզբեկներին, այլ հայերին ուղղված մեսիջ է. թուրքագետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Տնտեսական համագործակցության
կազմակերպության առաջնորդների գագաղթնաժողովի համար մեկնել է Ուզբեկստան։ Ըստ թուրքական
լրատվամիջոցների՝ կազմակերպության առաջնորդների օրակարգում լինելու է տարածաշրջանի
տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը։ Քննարկվելու է նաև «Զանգեզուրի միջանցքի»
հարցը։

ABC Media-ն զրուցել է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի հետ՝ պարզելու, թե ինչու է Էրդողանը
Սյունիքի տարածքների հարցը քննարկում Ուզբեկստանի պաշտոնյաների հետ։

Թուրքագետն ասում է, որ սա ոչ այլ ինչ է, քան Թուրքիայի վաղեմի երազանքի իրականացումը։

«Սա իրենց ծրագիրն է, դա իրենց համար շատ կարևոր է, 100-ամյա իրենց երազանքն է։ Թուրանը
կազմելու համար կարիք ունեն Հայաստանից ինչ-որ հատված ունենալու։ 100 տարի առաջ դա
ասում էր Թուրքիան, այսօր էլ նույն կերպ շարունակում են իրենց քաղաքականությունը։ Իրենք
փորձում են բոլոր հարթակներում՝ լինի դա Ուզբեկստան, Ղազախստան, թե այլ տեղ, բոլոր
հարթակներում իրենց այդ ծրագիրն առաջ տանել»,-նշեց թուրքագետը։

Լոքմագյոզյանն ասում է, որ այն ոչ թե ուզբեկին կամ արաբին է ուղղված, այլ մեզ է ուղղված։

«Սա Հայաստանին ուղղված մեսիջ է,թե իբր իրենք
դա չեն մոռացել, չեն հետաձգել, թեպետ վերջերս թե՛ Ադրբեջանից, թե՛ Թուրքիայից եկած
ազդակները կարծեք հետաձգվում են»,-նշեց մասնագետը։

Թուրքագետը, սակայն ավելացնում է, Իրանով անցնող
ճանապարհը խայծ է։

«Ո՛չ, իրենք երբեք չեն մոռանա իրենց նպատակը, որովհետև իրենք ճանապարհ չեն ուզում,
արդեն ունեն ճանապարհ։ Թուրքիան թե՛ Իրանով, թե՛ Վրաստանով ունի ճանապարհներ, բայց
իրենց խնդիրը ճանապարհ ունենալը չէ։ Խնդիրը՝ նախ իրենց պատկանող ճանապարհ ունենալն
է, որը չի վերահսկվելու ոչ մեկի՝ ոչ հայի, ոչ ռուսի, ոչ իրանցու կողմից։ Երկրորդ խնդիրը՝
Հայաստանին իր հարավից կտրելն ու Թուրքիայի վիլայեթ դարձնելն է»,-եզրափակեց Լոքմագյոզյանը։