22 Դեկ
2024
3.7° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենը  կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան

Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան


Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոոպմանն ապրիլի 30-ից մայիսի 4-ը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան՝ քննարկելու երկկողմ և տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև մեկնարկ տալու նոր նախաձեռնությունների։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում են ԵՄ գրասենյակից: Հայաստան այցի օրը ապրիլի 30-ն է:  Նշվում է, թե Կոոպմանի այցը տեղի է ունենում  ապրիլի 5-ին կայացած ԵՄ-ԱՄՆ-Հայաստան բարձր մակարդակի հանդիպումից հետո՝ «հետամուտ լինեու Հայաստանի համար դիմակայունության և աճի ծրագրի հայտարարմանը»:

«Առաքելության ընթացքում գլխավոր տնօրենը կքննարկի ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման հաջորդ քայլերը՝ ներառյալ երկրում ոլորտային համագործակցության ամրապնդումը և ԵՄ ներդրումները, ինչպես նաև բարեփոխումներին և տեղահանված անձանց ինտեգրման ուղղությամբ ԵՄ աջակցությունը: Նա կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև կառավարության անդամների, այդ թվում՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանին և Տիգրան Խաչատրյանի, ինչպես նաև Ազգային ժողովի պատգամավորների, բիզնեսի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ»,- նշված է հաղորդագրությունում։