ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի զանգը Ալիևին և Փաշինյանին հետախուզական բնույթի էր․ Ստանիսլավ Տարասով
Ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը կարծում է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի զանգը Ալիևին և Փաշինյանին կարելի է ընկալել որպես հետախուզական՝ նոր տարածաշրջանային աշխարհաքաղաքական համակցության մեկնարկից առաջ։ Տարասովը հiշեցրել է, որ Ղազախստանի նախագահ Տոկաևը 2001 թվականից ի վեր առաջին անգամ պաշտոնական այցով օրերս այցելել է Երևան։ Մինչ այդ նա այցելել էր Բաքու։
«Սա հուշում է, որ Աստանայի դիվանագիտական ակտիվացումն անդրկովկասյան ուղղությամբ պատահական չէ։ Ավելին, Տոկաևը նախօրեին հայտարարել էր Ղազախստանի շահագրգռվածության մասին՝ բարեկամ երկու պետությունների միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման հարցում։ Պատճառն ակնհայտ է. Տոկաևը, ինչպես և Ալիևը, ակտիվորեն առաջ է մղում հաղորդակցության նախագիծը՝ այսպես կոչված «Միջին միջանցքը»,- գրել է Տոկաևը՝ վկայակոչելով ղազախ և ադրբեջանցի փորձագետներին, որոնք համարում են, որ «Միջին միջանցքը» կարող է դառնալ Ասիայի և Եվրոպայի միջև բեռնափոխադրումների ամենակայուն ուղին։