25 Դեկ
2024
1.5° c ԵՐԵՎԱՆ
4.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պետք է անենք հնարավորը՝  Արցախ տիրոջ կարգավիճակով վերադառնալու համար. Սեյրան Օհանյան

Պետք է անենք հնարավորը՝ Արցախ տիրոջ կարգավիճակով վերադառնալու համար. Սեյրան Օհանյան

Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի վերադառնանք Արցախ՝ տիրոջ
կարգավիճակով. ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան
Օհանյանը:

«Արցախյան հակամարտությունը չի ավարտվել։ Ադրբեջանն իր հանցագործ
կեցվածքով այն ավելի խորացրեց։ Ու թեև բոլորս մեծ ցավ ենք ապրում այսօր, սակայն ցավն
անտրտունջ տանելը քիչ է․ պետք է պայքարել։

Իսկ դրա համար հայ ժողովրդի միասնական կամքն ու գործողությունները,
հայկական երկու պետությունների ամբողջ ներուժը կիրառելը և միջազգային ընդունված ձևաչափով
բանակցային գործընթացի արագ վերականգնումը այլընտրանք չունեն։

Դանդաղելը կամ հապաղելը շատ վտանգավոր է ու կործանարար»,- գրել
է Սեյրան Օհանյանը։