
Արամ Ա կաթողիկոսը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում հանդես կգա աղոթքով
Կոնգրեսական Ադամ Շիֆը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին հրավիրել
է հանդես գալու Ներկայացուցիչների պալատի նիստի բացմանը աղոթքով. տեղեկացնում է Ամերիկայի
Հայ դատի հանձնախումբը (ANCA)։
«Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա-ն որպես հյուր քահանայապետ
մասնակցելու է ԱՄՆ ներկայացուցիչների պալատում հինգշաբթի կայանալիք նիստին՝ կատարելով
բացման աղոթքը»,- տեղեկացնում է ANCA-ն՝ հիշեցնելով, որ 2022 թվականի սեպտեմբերին Արամ
Ա Վեհափառ Հայրապետը է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի համագումարի ժամանակ ընտրվել
է խորհրդի նախագահ՝ ներկայացնելով Արևելյան ուղղափառ եկեղեցիները։
ANCA-ն նշում է, որ առավոտյան աղոթքը հեռարձակվելու է ուղիղ եթերում
և ներառվելու է Կոնգրեսի արձանագրության մեջ: