25 Դեկ
2024
-0.9° c ԵՐԵՎԱՆ
0.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունները կկարգավորվեն, եթե արտատարածաշրջանային ուժերը դադարեն միջամտել. Պատրուշև

ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունները կկարգավորվեն, եթե արտատարածաշրջանային ուժերը դադարեն միջամտել. Պատրուշև

Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը հնարավոր է միայն այն
դեպքում, երբ արտատարածաշրջանային ուժերը դադարեն միջամտել հակամարտությանը, իսկ Արևմուտքի
քայլերն առայժմ միայն սրում են իրավիճակը. հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար
Նիկոլայ Պատրուշևը՝ Մոսկվայում ԱՊՀ գործընկերների հետ հանդիպման ժամանակ։

«Մենք շահագրգռված ենք նաև հարավկովկասյան տարածաշրջանում իրավիճակի
կայունացմամբ, դրա զարգացման համար պայմաններ ստեղծելով և փոխադարձ վստահության ու
համագործակցության ամրապնդմամբ»,- ասել է նա։

Պատրուշևի խոսքով՝ Ռուսաստանը հետևողականորեն քայլեր է ձեռնարկում
հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման ուղղությամբ՝ ի շահ այդ
երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման, սահմանների սահմանազատման և տրանսպորտային
հաղորդակցությունների բացման։

«Փորձը ցույց է տալիս, որ դա հնարավոր է միայն արտատարածաշրջանային
ուժերի չմիջամտելու դեպքում: Արևմտյան երկրների գործողությունները հրահրում են իրավիճակի
դեգրադացիա տարածաշրջանում և նպաստում դրանում հակասությունների պահպանմանը»,- ընդգծեց
նա: