
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Վրաստանի խորհրդարանը 83 կողմ, 23 դեմ ձայներով պաշտպանել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, տեղեկացնում է «Կվիրա» պորտալը։
«Ներկայացված օրենքի նախագծով կարգավորում է սուբյեկտի գրանցումը որպես օտարերկրյա տերության շահերն իրականացնող կազմակերպություն և օտարերկրյա տերության շահերն իրականացնող կազմակերպության գործունեության թափանցիկությանն առնչվող այլ հարցեր։
Օրենսդրական ակտը ծառայելու է միայն իրազեկման նպատակին, և այն չի սահմանափակում որպես օտարերկրյա տերության շահերն իրականացնող կազմակերպություններ գրանցված սուբյեկտներին իրենց սովորական գործունեությունն իրականացնելուց։
Նմանատիպ օրենսդրություն և պրակտիկա գոյություն ունի այնպիսի երկրներում, ինչպիսիք են, օրինակ, ԱՄՆ-ը, Ավստրալիան, Իսրայելը»,- նշված է օրինագծի պարզաբանման մեջ։