25 Դեկ
2024
-0.9° c ԵՐԵՎԱՆ
-1.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանը ձևակերպել է Հայաստանից ակնկալվող հերթական՝ 8 գյուղի զիջումը. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը ձևակերպել է Հայաստանից ակնկալվող հերթական՝ 8 գյուղի զիջումը. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը ձևակերպել է Հայաստանից ակնկալվող հերթական զիջումը`
հայտնի 8 գյուղերը, և սկսել է դրա ուղղությամբ ինտենսիվ աշխատել.ֆեյսբուքյան գրել է
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ընդ որում` Բաքուն հատկապես դրսում աշխատում է այն տրամաբանության
մեջ, որ Հայաստանի իշխանությունն ինքն է հրապարակային խոսել դրանց ադրբեջանական պատկանելիության
մասին:

Սա շատ նման է այն իրավիճակին, երբ փաշինյանական իշխանությունը
նախ Արցախը հռչակեց Ադրբեջան, նշեց, որ Արցախը կարող է ապագա ունենալ Ադրբեջանի կազմում,
իսկ հետո Ադրբեջանն այդ հայտարարություններն օգտագործելով՝ տարբեր կենտրոնների հետ
երկխոսությունում հարձակում սկսեց Արցախի դեմ:

Էլ ի՞նչ ձևով է լինում հանձնումը. Փաշինյանն ադրբեջանական ախորժակի
բավարարման համար սահուն դաշտ է նախապատրաստում», – նշել է Աբրահամյանը։