25 Դեկ
2024
-0.9° c ԵՐԵՎԱՆ
0.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պարզ էր չէ՞, որ ադրբեջանական դատարանը Վագիֆ Խաչատրյանին ազատ չէր արձակելու. Արման Թաթոյան

Պարզ էր չէ՞, որ ադրբեջանական դատարանը Վագիֆ Խաչատրյանին ազատ չէր արձակելու. Արման Թաթոյան

Ակնհայտ էր չէ՞, որ ադրբեջանական դատարանը 68- ամյա Վագիֆ Խաչատրյանին
չէր էլ արդարացնելու կամ ազատ չէր արձակելու. Ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարդու իրավունքների
նախկին պաշտպան Արման Թաթոյանը:

«Պարզ էր չէ՞, որ այդ իբր դատական գործընթացը լինելու էր կեղծ ապացույցներով
բեմադրություն և անարդարության մարմնավորում։ Վագիֆ Խաչատրյանին ադրբեջանական իշխանությունն
ուղղակի դարձրեց իր քաղաքական խաղերի հերթական զոհը, որով լեգիտիմացնելու նպատակ ունի
իր հանցանքներն ու նվաստանցել հայ ժողովրդին: 15 տարի զրկել մարդուն ազատությունից,
այն էլ խիստ պայմաններում պահել Բաքվի բանտում, չի տալիս որևէ երաշխիք, որ առողջական
խնդիրներով տարեց արցախցին ի վիճակի կլինի դիմակայել ադրբեջանական թշնամանքի այդ մթնոլորտում»,֊գրել
է Թաթոյանը:

Նա հարցրել է՝ քանի՞ այդպիսի անմեղ քաղաքացի է ադրբեջանական թիրախում,
դեռ որքա՞ն է տիրելու այս անպատժելիություն:

«Մի բան հստակ է. քանի դեռ Հայաստանի գյուղերի և քաղաքների հարևանությամբ,
ճանապարհներին կան ադրբեջանական զինված ծառայողներ, մեր քաղաքացիները շարունակելու
ենք գտնվել վտանգի տակ: Իսկ ադրբեջանական կողմի հանցավոր արարքները շարունակվելու են,
քանի դեռ այդ երկրի ֆաշիստական իշխանությունն գործում է պատասխանատվության բացակայության
պայմաններում»: