04 Հուլ
2025
29.4° c ԵՐԵՎԱՆ
20.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արարատ Միրզոյանն Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ անվտանգությանն առնչվող հարցեր է քննարկել

Արարատ Միրզոյանն Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ անվտանգությանն առնչվող հարցեր է քննարկել

Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբան X-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ զրուցել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ և քննարկել անվտանգային հարցեր։

 

«Խոսել եմ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ՝ քննարկելու Ուկրաինայում և Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի դինամիկան։ Ես ողջունել եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման վերաբերյալ համաձայնագիրը։ Մենք պայմանավորվել ենք ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի շուրջ», – գրել է պաշտոնյան։

 

Ռազմագերիներ