
Արևմուտքը փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի»․ Զատուլին
Մինչ ՌԴ-ն կենտրոնացած է ուկրաինական հակամարտության վրա, Արևմուտքը «ապակայունացնում» է Վրաստանն ու Հայաստանը․ Говорит Москва-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ պետդումայի ԱՊՀ գործերով եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
«Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ նրանք հիմա փորձում են նաև Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի»։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այստեղ ևս պետք չէ տրվել գայթակղությանը՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանի գլխավոր դաշնակիցը ոչ թե Ռուսաստանն է, այլ ՝Թուրքիան», – նշել է Զատուլինը: