25 Դեկ
2024
-0.9° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը շարունակում է ԱՄՆ-ի համար առաջնահերթություն լինել․ Պատել

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը շարունակում է ԱՄՆ-ի համար առաջնահերթություն լինել․ Պատել

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը շարունակում է ԱՄՆ-ի
համար մնալ առաջնահերթություն, ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի
փոխխոսնակ Վեդանտ Պատելը։

Լրագրողի հարցին՝ սեպտեմբերին ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել էին, թե Երևանն
ու Բաքուն իրենց պաշտոնյաներին կուղարկեն Վաշինգտոն՝ հերթական հանդիպման, արդյոք Վաշինգտոնը
դեռևս տարբերա՞կ է բանակցությունների հաջորդ փուլի համար, Պատելը պատասխանել է. «Իհարկե։
Այս ամենից դուրս, ինչ կատարվում է աշխարհում, հաճախ այս սենյակից շատ թթվածին է խլում,
այդ երկու երկրների միջև խաղաղությունը շարունակում է մնալ առաջնահերթություն մեզ համար,
պետքարտուղար Բլինքենի համար, և դա մի բան է, որով գերատեսչությունը կշարունակի զբաղվել»։