Վաղը կներկայացնենք հետագա քայլերը․ Գառնիկ Դանիելյան
Սա դարձել է այլևս համահայկական խնդիր և մենք մտնում ենք պայքարի նոր փուլ, մեր պայքարը վճռական է: Այս մասին ABC Media-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Նրա խոսքով` Կիրանցում անհանգստություն կա, մարդիկ ահաբեկված են սեփական իշխանությունների իրականացվող տեռորից, բայց վճռական են տրամադրված։
Դանիելյանը տեղեկացրել է նաև, որ պայքարը շարունակվելու է։
«Վաղը կներկայացնենք հաջորդ քայլերը, պայքարն ավելի վճռական փուլ է տեղափոխվում: Մինչեւ վերջ գնալու ենք՝ նահանջի տեղ չունենք․ հետևում մեր հայրենիքը, սրբավայրերն են»,-ասել է ընդդիմադիր պատգամավորը: