25 Դեկ
2024
-1° c ԵՐԵՎԱՆ
-1.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ջալալ Հարությունյանը մեկ դրվագով արդարացվել է, մեկ այլ դրվագով հանրային քրեական հետապնդումը չի դադարեցվել

Ջալալ Հարությունյանը մեկ դրվագով արդարացվել է, մեկ այլ դրվագով հանրային քրեական հետապնդումը չի դադարեցվել

2020թ․ հոկտեմբերի 7-ին իրականացված հակահարձակման
դրվագով հանրային քրեական հետապնդումը ՊԲ նախկին հրամանատար Ջ․Հարությունյանի
նկատմամբ դադարեցվել է  արդարացնող հիմքով. տեղեկացրել է փաստաբան Արսեն Սարդարյանը:

«Շուրջ 306 էջանոց Ռազմագիտական հանձնաժողովային փորձագիտական եզրակացությամբ
թվով 11 փորձառու ռազմագետների կողմից միակարծիք փաստվեց, որ Ջ․Հարությունյանի
գործողություններում հակահարվածի դրվագով հանցակազմ չկա, վերջինս հակահարձակման ժամանակ
գործել է բարեխիղճ, զգոն և գրագետ։

Ցավոք, չնայած այն հանգամանքին, որ նույն վերոգրյալ փորձագիտական
եզրակացության բովանդակությունից ակնհայտ է, որ 2020թ․ հոկտեմբերի
12-ի Ցորի զորամասի Դ-20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման հետևանքով ունեցած կորուստների
մասով Ջ․Հարությունյանի
մեղքը առերևույթ բացակայում է, և որ դրա պատասխանատվությունը ամբողջությամբ Դ-20 դիվիզիոնի
հրամանատարության վրա է, սակայն այս մասով հանրային քրեական հետապնդումը չի դադարեցվել,
ինչը խիստ մտահոգիչ է»։