ԵՄ-ն լրացուցիչ 2 մլն եվրո կհատկացնի Ադրբեջանոին՝ ականազերծման աշխատանքների համար
«Եվրոպական թիմի ականազերծման նախաձեռնություն» թեմայով միջոցառման ժամանակ Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով գլխավոր տնօրեն Գերտ Յան Կուպմանը հայտարարել է, որ ԵՄ-ն կֆինանսավորի Ադրբեջանի ականազերծման ծրագիրը։
Նա նշել է, որ այսօր հայտարարված նախաձեռնությանը աջակցում են ԵՄ անդամ 10 երկրներ, որոնց թիվը հետագայում կավելանա։
Կուպմանը հավելել է, որ 2020 թվականից այս նախաձեռնության շրջանակներում հատկացվել է 8 միլիոն եվրո, իսկ այսօր լրացուցիչ հատկացվում է 2 միլիոն եվրո։ Նրա խոսքով՝ ապագայում նախատեսվում է այդ գումարը հասցնել 13 միլիոն եվրոյի։