
Դատախազությունը Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը ուղարկել է ԱԱԾ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը ՀՀ գլախվոր դատախազությունն ուղարկել է ԱԱԾ:
«Դրանում կային որոշակի փաստաթղթեր, այդ թվում` սեփականության վկայականների պատճեններ, որոնց իսկությունը ստուգելու անհրաժեշտություն կար, մենք ուղարկել ենք ԱԱԾ` խնդրելով, որպեսզի պատշաճ օպերատիվ ստուգման արդյունքներով մեզ ներկայացնեն փաստաթղթերը, որպեսզի վարույթ նախաձեռնել-չնախաձեռնելու հարցը քննարկվի»,- ԱԺ նիստիժամանակ հայտարարել է ՀՀ գխավոր դատախազ Աննա Վարդապետյանը: