Ֆրանսիան խափանել է ՌԴ պատվիրակության մասնակցությունը Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 42-րդ նստաշրջանին
Ֆրանսիան խափանել է ՌԴ պատվիրակության մասնակցությունը Փարիզում
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 42-րդ նստաշրջանին. այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ
Մարիա Զախարովայի հայտարարության մեջ։
«Ֆրանսիայի կողմից Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների հանդեպ
մուտքի արտոնագրերի տրամադրման հետ կապված պարտավորությունների չկատարումը համակարգային
բնույթ է ստացել։ Վերջին ամիսներին Ռուսաստանի մի շարք ներկայացուցիչների առանց բացատրության
թույլ չեն տվել մասնակցել Փարիզում անցկացվող միջազգային միջոցառումներին»,- նշել է
նա և ընդգծել, որ մուտքի արտոնագիրը ժամանակին չտրամադրելու պատճառով հանձնաժողովի
պատասխանատու քարտուղար Տատյանա Դովգալենկոն նույնպես չի կարողացել ներկա գտնվել հանդիպմանը։
«Փարիզի կողմից այդ փաստաթղթի դրույթների խախտումը դիտում ենք որպես
կամայականություն՝ հաշվի չառնելով գործող միջազգային իրավական նորմերը։ Կոչ ենք անում
գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեին վճռականորեն միջամտել իրավիճակին և արդյունավետ միջոցներ
ձեռնարկել Ֆրանսիայի կողմից իր պարտավորությունների կատարումն ապահովելու համար»,
– հայտարարել է Զախարովան։