
Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցում է 10 հազարը
Գազայի հատվածում հոկտեմբերի 7֊ից իրականացվող ռազմական գործողությունների
արդյունքում զոհվել է 10.4 հազար պաղեստինցի. այս մասին հաղորդում է Al-Qahera Al-Ekhbariya հեռուստաընկերությունը՝ հղում
անելով Պաղեստինի առողջապահության նախարարությանը։
«10 468 սպանված և ավելի քան 27 հազար վիրավոր»,֊ ասված է հաղորդագրության
մեջ։