23 Դեկ
2024
2.1° c ԵՐԵՎԱՆ
6.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը

«ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը

«ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի»՝ վճռական փուլ մտած շարժմանը․

««ՀայաՔվե» նախաձեռնությունն ի սկզբանե եղել է սահմանագծման ու սահմանազատման անվան տակ Տավուշի մարզի սահմանագոտում ընթացող հայրենավաճառության գործընթացի դեմ անզիջում պայքարի առաջնագծում։

Մենք կարծում ենք, որ հայրենիքը մաս-մաս վաճառելով` ոչ թե խաղաղություն, այլ պետականազրկում ու նոր ցեղասպանություն կունենանք։

Մեր պայքարի վերջին շրջանում ականատես եղանք այն իրողությանը, որ հայ ժողովուրդը վճռական է իր հայրենիքը, պետականությունն ու ազգային արժանապատվությունը պաշտպանելու հարցում։

Պայքարը մտնում է վճռական փուլ, և մենք լիակատար աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» նախաձեռնությանը և Շարժման առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։

Կոչ ենք անում պետության ճակատագրով մտահոգ մեր բոլոր հայրենակիցներին, հասարակական-քաղաքական միավորներին՝ միանալու Շարժմանը, ցուցաբերելու նախաձեռնող մասնակցություն, անելու հնարավոր ամեն ինչ՝ գոյութենական այս պայքարը հաղթական հանգրվան հասցնելու համար»։