
ՌԴ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկիի նկատմամբ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն։
«Վլադիմիր Ալեքսանդրի Զելենսկի, 25.1.1978։ Հետախուզվում է քրեական օրենսգրքի հոդվածով»,- ասված է գերատեսչության բազայում։
Հոդվածը, որով նա հետախուզվում է, չի հրապարակվում։
Տվյալների բազայում նշվում է նաև հետախուզվողի ծննդավայրը՝ Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Կրիվոյ Ռոգ քաղաքը: