ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների Մոսկվայում կայանալիք հանդիպմանը Հայաստանը չի մասնակցի
ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարները նոյեմբերի 8-ին, ամենամյա հանդիպում կունենան Մոսկվայում. այս մասին հայտնում է Ռուսաստանի Անվտանգության
խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
«Նոյեմբերի 8-ին Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ մասնակից պետությունների
անվտանգության խորհուրդների քարտուղարների ամենամյա հանդիպումը։ Նախատեսվում է քննարկել ԱՊՀ տարածքում տարածաշրջանային
անվտանգության արդիական խնդիրները, ինչպես նաև անվտանգության ոլորտում երկկողմ և բազմակողմ
ձևաչափերում երկրների գործնական փոխգործակցությանը վերաբերող հարցեր»,-ասված է հաղորդագրության
մեջ:
Հիշեցնենք՝ ՀՀ անվտանգության
քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցելու հանդիպմանը։