24 Դեկ
2024
1.7° c ԵՐԵՎԱՆ
6.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պետք է անհապաղ արձագանքեն Վագիֆ Խաչատրյանի ազատազրկմանը. ՄԻՊ

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պետք է անհապաղ արձագանքեն Վագիֆ Խաչատրյանի ազատազրկմանը. ՄԻՊ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը անդրադարձել է արցախցի Վագիֆ Խաչատրյանին
Բաքվի դատարանի կողմից 15 տարվա ազատազրկման դատապարտելուն:

«Լաչինի միջանցքում ադրբեջանական զինուժի կողմից առևանգված Վագիֆ
Խաչատրյանին Բաքվում դատապարտել են 15 տարվա ազատազրկման՝ չպահպանելով մարդու իրավունքներին
առնչվող միջազգային իրավական չափանիշներն ու երաշխիքները։ Միջազգային իրավապաշտպան
կազմակերպությունները պետք է անհապաղ արձագանքեն»,-գրել է ՄԻՊ֊ը:

Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանն առևանգվել էր Լաչինի միջանցքում
տեղադրված ապօրինի անցակետից՝ բուժման նպատակով Երևան գալու ճանապարհին: