23 Դեկ
2024
0.7° c ԵՐԵՎԱՆ
6.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միջազգային փորձագետները պնդում են՝ ՀՀ-ն թաքնված մատակարարումներ է իրականացրել ՌԴ՝ օգնելով շրջանցել պատժամիջոցները

Միջազգային փորձագետները պնդում են՝ ՀՀ-ն թաքնված մատակարարումներ է իրականացրել ՌԴ՝ օգնելով շրջանցել պատժամիջոցները

Եվրամիությունը պատրաստում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը վեց հիմնական ուղղություններով, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Այս փաթեթը դեռևս հաստատման փուլում է և կարող է զգալի փոփոխություններ կրել։

Ըստ գործակալության՝ Եվրամիությունը մտադիր է պատժամիջոցների 14-րդ փաթեթում արգելել իր երկրներին օգտվել Ֆինանսական հաղորդագրությունների համակարգից, որը եկել էր փոխարինելու SWIFT-ին: Գործակալությունը նշել է, որ 2024 թվականի հունվարից այս համակարգն արդեն գործում է 20 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում և Տաջիկստանում, ինչը թույլ է տալիս Ռուսաստանին անխափան բանկային գործառնություններ իրականացնել՝ չնայած ԵՄ պատժամիջոցներին։

The Guardian պարբերականը, իր հերթին, գրել է, որ գերմանական արտահանումները շարունակում են Մոսկվա մուտք գործել այնպիսի երկրների միջոցով, ինչպիսին Հայաստանն է։ Պուտինի կողմնակիցներն այս ճանապարհով ստանում են մեխանիկական և էլեկտրական մասեր, որոնք անհրաժեշտ են սպառողական ապրանքներ արտադրելու կամ պահպանելու համար։ Այդուամենայնիվ, «Հայաստանը նշում է, որ ապրանքների արտահանումը Ռուսաստան չի կարող արգելափակվել, եթե այդ ապրանքները պատժամիջոցների տակ չեն և ներառված չեն ընդհանուր առաջնահերթության ցուցակում»: Ընդգծվել է, որ ընդհանուր առաջնահերթության ցուցակը կազում է ԵՄ-ը։

Ավելի վաղ գերմանական Die Zeit -ը հայտնել էր, որ ԵՄ երկրների և Ռուսաստանի հարևան երկրների միջև առևտուրաշրջանառությունն աճել է հազար տոկոսով։ Փորձագետների կարծիքով՝ դրա պատճառը դեպի ՌԴ թաքնված մատակարարումներն են, որոնք իրականացվել են այնպիսի երկրների միջոցով, ինչպիսիք են Ղրղզստանը, Հայաստանը, Վրաստանը և Ղազախստանը ։ Ընդ որում՝ ԵՄ-ի և Հայաստանի միջև առևտուրն աճել է 260 տոկոսով՝ հասնելով երկու միլիարդ եվրոյի: