27 Դեկ
2024
0.5° c ԵՐԵՎԱՆ
1.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լռությունը հավասարազոր է ազգային և պետական դավաճանության․ ոչ ոք Փաշինյանին հակասահմանադրական գործողությունների մանդատ չի տվել․ Ռուսաստանի հայերի միություն

Լռությունը հավասարազոր է ազգային և պետական դավաճանության․ ոչ ոք Փաշինյանին հակասահմանադրական գործողությունների մանդատ չի տվել․ Ռուսաստանի հայերի միություն

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ իր անվերապահ աջակցությունը հայտնելով «Հայաստանի մաքրման գործընթացին» և կոչ արել յուրաքանչյուր հայի՝ անկախ սոցիալական կարգավիճակից, կուսակցական պատկանելությունից և բնակության վայրից, միանալ Բագրատ Սրբազանի գլխավորած հայրենասիրական շարժմանը։

Նրա խոսքով՝ մայիսի 9-ը հայերի համար առանձնահատուկ օր է՝ ոսկե տառերով գրված հայ ժողովրդի պատմության մեջ։ «Չկան անձնական հավակնություններ, համակրանքներ կամ հակակրանքներ, որոնք կարդարացնեին որևէ մեկի անտարբերությունը և մասնակից չլինելը Հայաստանի ազատագրման այսօրվա գործընթացին։ Սա վերաբերում է բոլորին։ Ձեր լռությունը թույլ տվեց Փաշինյանի կառավարությանը շահարկել հանրային գիտակցությունը՝ ներմուծելով պարտվողական տրամադրություններ և վախեցնելով մարդկանց ընդունել ստորացուցիչ փոխզիջումներ։ Բայց այսօր եկել է այն պահը, երբ ձեր լռությունը հավասարազոր է ազգային և պետական շահերի դավաճանության մեղսակցությանը։ Ձեր ձայնը, որը երեկ չլսվեց, այսօր պետք է հստակ լսելի լինի։ Վաղը ուշ կլինի», – գրել է Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ կան բոլոր ուժերն ու ռեսուրսնեն իրավիճակը փոխելու և ապացուցելու, որ ոչ ոք Փաշինյանին հակաժողովրդական և հակասահմանադրական գործողությունների մանդատ չի տվել՝ հանձնելու մեր հողերը, ստիպելու նրան հրաժարվել մեր հարուստ պատմությունից ու ավանդույթներից։ «1945-ի մայիսի 9-ին և 1992-ի մայիսի 9-ին մենք հաղթեցինք, քանի որ միասին էինք՝ միավորված ընդհանուր ճակատագրով և հայրենիքի հանդեպ սիրով։ Եվ հիմա՝ 2024 թվականի մայիսի 9-ին, մենք պետք է համախմբվենք՝ մաքրվելու և հաղթելու համար», – եզրափակել է Աբրահամյանը։