24 Դեկ
2024
1.4° c ԵՐԵՎԱՆ
6.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին․ քննարկվել է Տավուշում ստեղծված իրավիճակը

Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին․ քննարկվել է Տավուշում ստեղծված իրավիճակը

Վեհափառ Հայրապետները շարունակում են խորհրդակցությունները, տեղեկացնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից։

«Քիչ առաջ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա,  կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, իր ամբողջական զորակցությունը հայտնեց ժամեր առաջ Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ հրապարակված հայտարարությանը»։

Վեհափառ Հայրապետները տեսակետների փոխանակում ունեցան ներկա  մարտահրավերների շուրջ,  որոնց դիմագրվում է Հայաստանը, մասնավորապես՝ Տավուշի մարզից սկսված երթի  լույսի տակ։ Նրանք որոշեցին շարունակել իրենց խորհրդակցությունները՝ շեշտելով հայ եկեղեցու առանցքային դերակատարությունը հայ ժողովուրդին ու Հայաստանը հուզող տագնապների հաղթահարման գործոմ»,- նշվում է հաղորդագրության մեջ։