Մեզնից լավ ոչ ոք չի հասկանում հայրական տուն, հող կորցնելու ցավը. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնությունը միանում է սրբազան երթին
«Տանան հեռու խոխեք» նախաձեռնությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթին․
«Հարգելի՛ հայրենակիցներ,
տեղեկացնում ենք, որ ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպս. Աբրահամյանի առաջնորդությամբ «Տանան հեռու խոխեք» նախաձեռնությունը մայիսի 8֊ին՝ ժամը 13։30֊ին, Մատենադարանի տարածքից կմիանա Բագրատ սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը՝ Աբովյան քաղաքում։
- Մեզնից լավ ոչ ոք չի հասկանում հայրական տուն, հող կորցնելու ցավը, մեզնից լավ ոչ ոք չի ապրում կարոտի մղձավանջը։
- Իրականացվող շարժումը բոլորիս վերջին հնարավորությունն է` կորցրածը հետ բերելու, իսկ ունեցածը պահելու, հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքը պաշտպանելու։
- Մեր մասնակցությունն այսօր կատարվող իրադարձություններին խղճի և հոգու ճիչ պետք է լինի։
Հարգանքով՝ «Տանան հեռու խոխեք» նախաձեռնություն», – ասվում է նախաձեռնության հաղորդագրության մեջ։