
Եվրասիական հիմնադրամը մեծ ֆինանսավորմամբ կաջակցի Հայաստանում տնտեսական բարեփոխումներին
Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի խորհուրդը որոշել է Հայաստանին 100 մլն դոլարի չափով ֆինանսավորում տրամադրել տնտեսական վերափոխումների աջակցության համար։ Միջոցները կուղղվեն ի աջակցություն 2024 թվականի պետական բյուջեի և կտրամադրվեն հանրապետության կառավարության բարեփոխումների ծրագրի իրականացման արդյունքում։
Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը 9 միլիարդ դոլարից ավելի ծավալով տարածաշրջանային ֆինանսական մեխանիզմ է, որը ստեղծվել է 2009 թվականին Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի կողմից։ Դրա նպատակներն են նպաստել հիմնադրամի անդամ երկրներում տնտեսական և ֆինանսական կայունությանը, ինչպես նաև աջակցել նրանց կայուն զարգացմանը: