24 Դեկ
2024
-0.7° c ԵՐԵՎԱՆ
0.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գազայում հրադադար չի լինելու. Նեթանյահու

Գազայում հրադադար չի լինելու. Նեթանյահու

Հրադադարի հաստատումը չի նպաստի հակամարտության լուծմանը, քանի
որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման վրա միայն ռազմական ճնշումն է ազդում. հայտարարել է Իսրայելի
վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Գազայում հրադադար չի լինելու՝ առանց մեր գերիներին ազատ արձակման:
Ինչ վերաբերում է որոշակի տակտիկական դադարներին՝ մեկ ժամ այստեղ, մեկ ժամ այնտեղ,
դրանք ավելի վաղ էլ են արվել՝ մարդասիրական բեռ ներս թողնելու և գերիներին դուրս գալու
հնարավորություն տալու համար: Սակայն չեմ կարծում, որ ընդհանուր հրադադար կլինի»,-
ասել է Նեթանյահուն: