24 Դեկ
2024
-0.7° c ԵՐԵՎԱՆ
0.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչո՞ւ է կալանավորվել Արագած Ախոյանը. ՔԿ պարզաբանումը

Ինչո՞ւ է կալանավորվել Արագած Ախոյանը. ՔԿ պարզաբանումը

Այսօր տեղեկություն տարածվեց, որ կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր
Արագած Ախոյանը:

Քննչական կոմիտեից պարզաբանել են, որ Արագած Ախոյանը 2023 թվականի
հունիսի 8-ին Facebook-ում գրառում է արել՝ անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով
պայմանավորված, հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։

«Մասնավորապես՝ նա կատարել է հետևյալ հրապարակումը՝ «Ցուցակագրեք
էն բ․․․
թուլեքի ցանկը, որոնց սատկացնելու ենք նիկոլի սիկ․․․ հետո», որին արձագանքել են «Facebook»
սոցիալական կայքի բազմաթիվ օգտատերեր:

Ձեռք բերված փաստերի հիման վրա 2023թ․ նոյեմբերի 3-ին
Ա․
Ա․-ի
նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հանրային քրեական
հետապնդում հարուցելու մասին միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին, որը բավարարվել
է։

Որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Ա․
Ա․-ին
դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալելու մասին։ Նոյեմբերի 6-ին վերջինս ձերբակալվել
է և նրան ներկայացվել է մեղադրանք»,-հայտնել են ՔԿ-ից։