Չնայած իշխանության սադրանքներին՝ շարժումն ատելության չի վերածվելու. Մենուա Սողոմոնյան
Այս շարժումն այն հնարավորությունն է լինելու, որ ժողովրդի կամքը վերածի կարողության, որովհետև ժողովրդի կարողությունը կա․ ABC media–ի հետ զրույցում ասել է «Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը։
«Ես լիահույս եմ, որ վաղը հրապարակը լի է լինելու, սպասումները չափազանց շատ են: Գործող իշխանություններն ամեն ինչ անում են, որ դա տեղի չունենա։ Նրանք բոլոր միջոցները կիրառում են՝ Պարեկային ծառայությանը խստորեն հրահանգավորված է: Այսօր ես եկել եմ Լոռուց, և պարեկները գալիս էին, մեքենաները հերթով ստուգում: Աշխատում էին խաթարել, խոչընդոտել, բայց դա ավելի ու ավելի է բորբոքելու, և մարդկանց հոսքը վաղը անկասելի է լինելու, շատ–շատ է լինելու»,-ասել է Սողոմոնյանը։
Նրա խոսքով՝ այս իշխանությունն արդեն վաղուց մաշել է իր ռեսուրսները։
Ինչքան էլ սադրանքներ, միջամտություններ լինեն, որ շարժումը վերածվի ատելության, դա տեղի չի ունենա, որովհետև շարժման ղեկին մեր հոգևոր պայծառագույն հայրերից Բագրատ Սրբազանն է»,-ասել է Սողոմոնյանը։